Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ապրելու մեր ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար

Ապրելու մեր ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար
13.01.2025 | 10:50

Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ. այստեղ կարելի է առանձնացնել շահային հակառակորդներ և արյան կամ գոյութենական թշնամիներ։

Շահային հակառակորդները չեն կարող մշտական լինել, որովհետև շահերը հարափոփոխ են, և երեկվա հակասող շահերին այսօր կարող են փոխարինել համընկնող շահեր, ինչը դիմակայությունը կփոխարինի գործակցությամբ։

Իսկ ահա արյան կամ գոյութենական թշնամանքը այն հիմնական ստիմուլն է, որը քեզ դրդում է կատարելության, զարգացման, հզորացման և մրցակցության։ Քաղաքականությունը առանց մրցակցության լճացում է, ճահճացում է և, ի վերջո, կործանում։ Հետևաբար, արյան թշնամի ունենալ դեռ չի նշանակում կործանվել կամ հրաժարվել պրոգրեսից, ընդհակառակը, դա հնարավորություն է մրցակցության և ստիմուլ` առավելության հասնելու։

Արյան թշնամու հետ հարաբերությունների խորքը փոխել շահային դիմակայության, դա ոչ թե տասնամյակների, այլ հարյուրամյակների խնդիր է, հետևաբար՝ քիչ իրատեսական ժամանակակից իրողությունների մեջ։

Թուրքիան և Ադրբեջանը հայերի համար գոյութենական կամ արյան թշնամիներ են, որտեղ ոչ թե սոսկ շահերը, այլ ապրելու բնազդներն են գերիշխող։

Թուրքերի պարագայում` սպանել հայերին ու լուծել մեկընդմիշտ Հայկական հարցը, իսկ հայերիս պարագայում` ապրել և գոյություն ունենալ ի հեճուկս թուրքերի։

Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար։

Այսպիսին է մեր թշնամության իրողություններից մեկը կամ ամենագլխավորը։

Ուստի մեր ընտրությունը չի կարող այլ կերպ լինել, քան ապրելու մեր կամքի հաստատումը իրական հողի վրա` կենսունակ և դիմադրունակ պետություն կառուցելով։

Մնացած բոլոր ճանապարհները աջակցություն են թշնամու նպատակներին։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2122

Մեկնաբանություններ